Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ
Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ:
- Ի՞նչը նպաստեց ողջ աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սրընթաց տարածմանը:
- Վերջին տասնամյակներում լայն տարածում ստացած զբոսաշրջությունը, բնակչության ակտիվ տեղաշարժերը մի երկրից մյուսը, նաև վարակի փոխանցման ուղիների և պաշտպանման միջոցների մասին բնակչության լայն զանգվածների անտեղյակությունը և մի շարք այլ գործոններ նպաստեցին ՄԻԱՎ վարակի արագ տարածմանը: Համաճարակի զարգացման սկզբնական շրջանում լայնածավալ և համակարգված կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը նպաստեց, որ վարակը ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերից (մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ, թմրամիջոցների ներարկային օգտագործողներ) թափանցի բնակչության լայն շերտեր և վերաճի համաճարակի:
Այն, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ չգիտեն` ինչպես պաշտպանվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, ցավալի իրողություն է: Սակայն առավել անհանգստացնող է այն, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 90%-ը չգիտի իր վարակված լինելու մասին և նպաստում է վարակի տարածմանը:
- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
- Դա պայմանավորված է ՄԻԱՎ վարակի կլինիկա-համաճարակաբանական առանձնահատկություններով: ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է` ՄԻԱՎ(ԹԼճ)-ը: Ներթափանցելով մարդու օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային համակարգն այն աստիճան, որ օրգանիզմը կորցնում է զանազան վարակների, այդ թվում մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը և զարգանում են, այսպես կոչված, օպորտունիստական հիվանդություններ: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ այդ հիվանդություններն ի հայտ են գալիս հիմնականում վարակվելուց 7-15 տարի անց: Այդ հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնական` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի` ՁԻԱՀ (հկԼԺ)-ի փուլը: Մինչ այդ մարդը կարող է առողջական վիճակի հետ կապված որևէ գանգատ չունենալ, առողջ արտաքին ունենալ և անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին: Չիմանալով իր վարակվածության մասին և չկիրառելով անվտանգության միջոցներª ՄԻԱՎ-ով վարակված մարդը վարակման պահից ի վեր կարող է վարակը փոխանցել ուրիշներին:
- Իսկ ինչպե՞ս է փոխանցվում վարակը:
- ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Այդ հեղուկներն են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում, երբ նշված կենսաբանական հեղուկները ՄԻԱՎ վարակով հիվանդի օրգանիզմից ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան փոխներարկման հետևանքով, ներարկային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործելիս: Վարակված կանայք կարող են վիրուսը փոխանցել իրենց երեխաներին` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: Չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելը, մարմնի տարբեր մասերի դակումը, ուրիշի անձնական հիգիենայի պարագաների (ածելի, ատամի խոզանակ) օգտագործումը ևս ՄԻԱՎ-ով վարակվելու որոշակի վտանգ են պարունակում:
- Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎով կենցաղային շփումների ժամանակ:
- ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների ժամանակ, ուստի առանց ավելորդ վախի կարելի է սեղմել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը, գրկախառնվել նրա հետ, աշխատել կամ սովորել նրա հետ, նրա հետ համատեղ օգտվել նույն կենցաղային իրերից (սպասք, հեռախոս, համակարգիչ և այլն): ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև հազի, փռշտոցի, մոծակի խայթոցի միջոցով:
- Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով:
- Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել միայն հատուկ հետազոտության օգնությամբ: Այդ հետազոտությունը հիմնված է ՄԻԱՎ-ի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերման վրա: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: Այդ ժամանակահատվածը կոչվում է ''ՙպատուհանի շրջան'': ''ՙՊատուհանի շրջանում'' ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը բացասական կլինի: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Ուստի ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո:
- Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:
- ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ դրսևորել են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ. երբևէ օգտագործել կամ շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ, ունեն որևէ սեռավարակ, ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:
- Ինչու՞ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:
- ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն կտա վաղ շրջանում ախտորոշել ՄԻԱՎ վարակը, իսկ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն են տալիս ՄԻԱՎ վարակով հիվանդին երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև չվարակել հարազատ և սիրելի մարդկանց: Օրինակ. ամուսնու ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ապագա երեխայի վարակման վտանգը:
Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, ուղեկցվում է նախա և ետթեստային խորհրդատվությամբ, անվճար է, հետազոտվողի ցանկությամբ կարող է կատարվել անանուն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները գաղտնի են և առանց հետազոտվողի թույլտվության չեն կարող տրամադրվել այլ անձանց:
- Որտե՞ղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:
-Այդպիսի հետազոտություն անցնելու համար հարկավոր է դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (ք.Երևան, Ավան, Աճառյան 2) կամ ՄԻԱՎի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատություն (կանանց կոնսուլտացիաներ, որոշ պոլիկլինիկաներ և այլն):
Կարելի է նաև ստանալ խորհրդատվություն ''Վստահության հեռախոս'' ծառայության միջոցով: ՄԻԱՎ վարակին, անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանն առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել 66-01-10 հեռախոսահամարով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն:
- Ինչպե՞ս կարելի է խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց:
- ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով և կենսակերպով: Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսևորել անվտանգ վարքագիծ. զերծ մնալ թըմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ մշտապես պահպանակ օգտագործել: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են գործնականում կիրառում: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վտանգը անձամբ իրենց պարագայում չափազանց անիրական է թվում: Նրանք ոչ միշտ են հետևում անվտանգ վարքագծի կանոններին` հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Նման մարդիկ պետք է իմանան, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի նույնիսկ մեկ սեռական հարաբերության, թմրամիջոցի ընդամենը մեկ ներարկման հետևանքով: ՄԻԱՎ-ով չվարակվելու համար պատասխանատու և անվտանգ վարքագիծ պետք է դրսևորի յուրաքանչյուր ոք, ով մտահոգված է իր առողջության պահպանմամբ:
- Ինչպե՞ս արդյունավետ պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ:
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման: Սակայն այդ միջոցառումների արդյունավետության և ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումը, անհրաժեշտ միջոցների առկայությունը և պետական աջակցության ընդլայնումն է: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարևոր չեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձևավորումը, նաև կանխարգելման միջոցների, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովումը, ինչը պարտավորվել են իրականացնել ՄԱԿ-ի անդամ երկրները մինչև 2010 թ.:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը, որի արդյունավետությունը կախված բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից, յուրաքանչյուրիս պատասխանատու վարք ագծից: Հետևաբար ՁԻԱՀ-ի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.: 2007 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 448 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչներըª 342 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 106 դեպք: ՄԻԱՎ վարակի 9 դեպք է արձանագրվել երեխաների մոտ: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (51,3%) և հետերոսեքսուալ ճանապարհը (41,3%): Սրանցից բացի արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 164-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 104 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ԱՆՎՏԱՆԳ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՄԻԱՎ-ՈՎ ՉՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է
XX դարի վերջին տասնամյակներին ի հայտ եկած ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից է: Առաջին անգամ արձանագրվելով 1981 թ. ԱՄՆ-ում` այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակիª պանդեմիայի: 2006 թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում ապրում է մոտ 40 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Hakob, բարև Ձեզ: Իհարկե անպաշտպան սեռական հարաբերության դեպքու սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայով վարակվելու ռիսկը մեծ է, սակայն դա պարտադիր չէ: Այո, ինֆեկցիաների դեպքում հիմնականում լինում է արտադրություն, սակայն դա ևս պարտադիր չէ: Եթե կա ցավ միզարձակության ժամանակ, դա վկայում է միզուկի, միզապարկի բորբոքման, պիելոնեֆրիտի կամ պրոստատիտի մասին: Կախված նրանից, թե միզարձակման սկզբում, թե վերջում է ցավը, կա մեզի գույնի փոփոխություն, թե ոչ, կարելի է ենթադրել, թե միզասեռական համակարգի կոնկրետ որ հատվածում է խնդիրը: Հարկավոր է հանձնել մեզի անալիզ և հետազոտել շագանակագեղձը: Պետք է նշել, որ բորբոքումը կարող է ինֆեկցիոն պրոցեսի հետ ընդհանրապես էլ կապ չունենալ:
Edgar
30.07.2015
hakob
09.07.2015
hakob
09.07.2015
Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի Артём, բարև Ձեզ: Եթե հարաբերությունը չպաշտպանված է եղել, իհարկե որևէ ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը մեծ է: Եթե ունեք ցավ և անմիզապահություն, հարկավոր է դիմել մաշկասեռավարակաբանի, հնարավոր է կա ինֆեկցիոն պրոցես:
артём
29.05.2015
Մեդ-Պրակտիկ
23.03.2015
Հարգելի Anahit, փորլուծությունը, գլխապտույտը ավելի շատ նման են աղիքային ինֆեկցիայի նշաններին: Հերպես վիրուսը նույնպես կապ չունի ՄԻԱՎ-ի հետ: Լաբորատոր քննություն կարող եք անցնել նաև հետևալ ախտորոշիչ կենտրոններում.
http://www.ecosense.am/hy-am/price.aspx
Anahit
22.03.2015
Մեդ-Պրակտիկ
11.03.2015
Հարգելի Anahit, շատ քիչ է հավանական նման ճանապարհով վարակվել ՄԻԱՎ-ով: Կոնկրետ ինչ ախտանշանների մասին է խոսքը: Վերջնականապես համոզվելու համար կարող եք լաբորատոր քննություն անցնել:
Anahit
26.02.2015
Մեդ-Պրակտիկ
27.01.2015
Հարգելի Arsen,հարցերի պատասխանները տեխնիկական պատճառներով ուշացել են,հայցում ենք Ձեր ներողամտությունը: Պատասխանը տեսեք ստորև:
Մեդ-Պրակտիկ
15.01.2015
Հարգելի Karen, ապահովիչը կարող է պաշտպանել ՄԻԱՀ-ից, եթե վստահ եք, որ չի պատռվել և մինչև վերջ պաշտպանել է սերտ մարմնական կոնտակտից: Սակայն, եթե Ձեզ մոտ ի հայտ է եկել նման մտավախություն, միակ ճիշտ ու վերջնական ճանապարհը՝ ազատվելու մտավախությունից, մեկ անգամ հետազոտվելն է:
Մեդ-Պրակտիկ
15.01.2015
Հարգելի Arsen, Ձեզ մոտ վախի հետևանքով առաջացել է լուրջ հոգեբանական խնդիր, որը, ցավոք, ինքնուրույն չեք կարող հաղթահարել: Իհարկե՛, պատահական սեռական հարաբերությունները շատ մեծ ռիսկ են՝ սեռակավարակներով վարակվելու տեսանկյունից: Ձեզ անհրաժեշտ է դիմել նախ մաշկավեներոլոգի՝ ճշտելու համար, կա՞ ինֆեկցիա, թե՝ ոչ: Այնուհետև, դիմել հոգեբանի և սեքսոպաթոլոգի՝ ֆոբիայից ազատվելու և նորմալ սեռական ֆունկցիան վերականգնելու համար:
Մեդ-Պրակտիկ
14.01.2015
Հարգելի Karen, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Տեխնիկական պատճառներով հարցերի պատասխաններn ուշանում են: Եթե հարցը դեռ ակտուալ է, գրե՛ք, կփորձենք օգնել:
arsen
12.01.2015
karen
02.01.2015
karen
19.12.2014
Arsen
06.12.2014
Arsen
06.12.2014
Arsen
06.12.2014
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Albert, նախ ասեմ, որ հետազոտվելն իրականում պետք է վեց ամիս հետո, բայց նաև այսօր կան հետազոտման էքսպրես մեթոդներ, որոնք բավականին արդյունավետ են: Ինչ վերաբերում է Ձեր նշած հետազոտման արժեքին այո մասնավոր լաբորատորիաներում այն բավականին թանկ հետազոտություն է 15000 դրամ: Սակայն կանխարգելման կենտրոնում այդ հետազոտությունը ՀՀ քաղաքացիների համար բացարձակ անվճար է և անանուն:
Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Ani, այո կրկնակի անգամ հետազոտվելը չի խանգարի:
Albert
23.09.2014
Albert
23.09.2014
ani
08.09.2014
Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի Ani, ցավոք, դրական պատասխան տալ չեմ կարող: Նման դեպքում անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու պարագայում չվարակվելու հավանականությունը չնչին տոկոս կարող է կազմել:
Mari
01.09.2014
ani
30.08.2014
Մեդ-Պրակտիկ
26.08.2014
Հարգելի Mari, ՄԻԱՎ հետազոտությունը ՀՀ-ում անվճար է: Անձի գաղտնիությունը պահպանվում է: Դուք կարող եք հետազոտությունն անցնել ՄԻԱՎ-ի կանխարգելման կենտրոնում: Այն գտնվում է Ավան վարչական շրջանում` համար 10 երթուղային տաքսու վերջին կանգառն է:
Mari
18.08.2014
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...
Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...
Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...
Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...
Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված...
Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...
Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն